ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Թե չլինեն կինն ու գինին

Թե չլինեն կինն ու գինին
13.09.2013 | 00:03

Թե՛ ՀՀԿ, թե՛ ԲՀԿ գործարար, «լյավ» պատգամավորների համար ԱԺ նիստերի օրն ուղղակի տաժանակրության պես մի բան է. պետք է կոստյում հագնեն, փողկապ կապեն, խելացի դեմք ընդունեն, թողնեն իրենց սաունաները, վետերոկները, հասկանալի է` նաև «նանարներին», գան, խելոք գրանցվեն, խելոք նստեն դահլիճում, քվեարկեն, լսեն հազար ու մի «ապուշություն» օրենքներին վերաբերող ու ձանձրանան` ինքնասպանություն գործելու աստիճանի:
Նախկինում այդ տաղտուկը լցնելու համար խորհրդարանի բուֆետում նրանք քիչ-միչ կոնծում էին, հաղթահարվում: Հիմա դա չկա, ուստի պատգամավորները փորձում են «սուբլիմացվել»: Նախորդ օրը Վարդան Օսկանյանին իր սենյակում փորձում էինք համոզել կարծիք հայտնել Մաքսային միության մասին, երբ սենյակ մտավ ԲՀԿ-ական, ոչ անհայտ Կարո Կարապետյանը (Յուվեցի), տեսնելով լրագրողի, խիստ պատշաճ ձայնով Օսկանյանին թե` մեր ֆրակցիայից Աբրահամ Մանուկյանը եկեղեցի է բացել, գնում ենք եկեղեցու բացմանը, կգա՞ք: Օսկանյանը քաղաքավարի հրաժարվեց: Քիչ հետո, երբ դուրս եկանք Օսկանյանի մոտից, Յուվեցի Կարոն արդեն իր նման «խարոշի» կանգնած ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանի դռների արանքում, թե` «Աբոն կանչել ա, հել, գնում ենք հաց ուտելու, կիրակի օրը խաչքար է բացել, ինչ ա բացել»:
Բոլորով համերաշխ գնացին… «խաչքար բացելու»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ